ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամ
Science Development Foundation of NAS RA
Фонд развития науки НАН РА
ՀԱՅ РУС
About us Charter Strategy News Our sponsors Reports Your offers Contacts
News
2019.09.25
Տեղեկատվություն
Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակի 1/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների վիճակահանությունը: Ժամը 10:00-ին մեկնարկելու է երկու սենյականոց բնակարանների վիճակահանությունը, իսկ 14:30՝ երեք և չորս սենյականոց բնակարանների: Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքի երկրորդ հարկի նախագահության նիստերի դահլիճում (կլոր դահլիճ): Խնդրում ենք ներկայանալ կես ժամ շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Այն շահառուները, ովքեր չեն կարող մասնակցել վիճակահանությանը, պարտավոր են իրենց փոխարեն լիազորել մեկ այլ անձի: Լիազորագիրը ներկայացնել նախօրոք՝ դրան կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձը վիճակահանության օրը պետք է ներկայանա իր անձնագրով: Շահառուի կամ լիազորված անձի բացակայությունը դիտվում է շահառուի կողմից բնակարանից հրաժարվելու փաստ:
Տիպային օրինակելի պայմանագրի «Օբյեկտի գինը և վճարման կարգը» 3-րդ կետում հատուկ ուշադրություն դարձնել ա/ ենթակետին, որտեղ նշվում է, որ «Օբյեկտի վիճակահանությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Գնորդը վճարում է Օբյեկտի արժեքի 30 %-ը՝ ------------------- ՀՀ դրամ, որից հետո կնքվում է սույն պայմանագիրը»: Այս կետում կա փոփոխություն. պայմանագիրը նախապես է կնքվում շահառուի հետ:

Շահառուներին առաջարկվելու է երկու տիպի պայմանագիր.
1. Վճարման առաջին տարբերակն ընտրած շահառուների հետ առաջնահերթ կկնքվեն պայմանագրերը և Գնորդի կողմից կկատարվեն փոխանցումները 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանագիրը կնքելու օրվանից սկսած:
2. Վճարման երկրորդ տարբերակն ընտրած շահառուները, ովքեր ունեն վարկեր ձևակերպելու անհրաժեշտություն, նրանց հետ կկնքվի պայմանագիրը և կտրվի 20 աշխատանքային օր՝ պայմանագիրը կնքելու օրվանից սկսած, նախնական 30 %-ի վճարման համար:

Նշված ժամկետներում չվճարելու դեպքում սույն պայմանագիրը չեղյալ է համարվում միակողմանի:
Վիճակահանությունից հետո՝ ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 9:00-ից մինչև 17:00, կտրվի ժամանակ այն շահառուների համար, ովքեր ցանկություն կունենան փոխանակել իրենց բնակարանը այլ շահառուի հետ: Փոխանակման գործընթացը պաշտոնական դարձնելու համար պետք է մոտենալ ՀՀ ԳԱԱ նախագահության մասնաշենք, 2-րդ հարկ, 46-րդ սենյակ (լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010)58-36-91 հեռախոսահամարին կամ թողնել հաղորդագրություն amargaryan@sci.am էլ. հասցեին):
© 2008 sdfund.sci.am