Տեղեկատվություն
Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին կկայանա ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակի 1/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի ազատ մնացած բնակարանների վիճակահանությունը:
Հաշվի առնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը՝ բնակարանների վիճակահանությունը անց է կացվելու բացօթյա՝ պարետատան պահանջների խստագույն պահպանմամբ (1.5-2մ սոցիալական հեռավորություն, ախտահանման միջոցների կիրառում, դիմակների և ձեռնոցների կրում): Բոլոր շահառուներին հորդորում և պահանջում ենք պահպանել բոլոր ցուցումները և վարակի տարածումը նվազեցնելու նպատակով իրենց հետ ունենալ նաև անհատական գրիչ:
Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքի ետնամասում: Երկու սենյականոց բնակարանների վիճակահանության մեկնարկը կտրվի ժամը 10:00-ին, իսկ երեք և չորս սենյականոց բնակարանների վիճակահանությունը՝ 12:00-ին: Շահառուներին խնդրում ենք վիճակահանությանը ներկայանալ նշանակված ժամերին՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով:
Հիմնական շահառուի փոխարեն վիճակահանությանը կարող է մասնակցել նաև լիազորված անձ՝ անձը հաստատող փաստաթղթով և շահառուի կողմից տրված լիազորագրով, իսկ լիազորագրին կցված պետք է լինեն և՛ շահառուի, և՛ լիազորված անձի անձնագրերի պատճենները:
Խնդրում ենք բոլոր շահառուներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Սույն տեղեկատվությունը հասանելի է նաև ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» կայքէջում, որին կից կարող եք ծանոթանալ տիպային օրինակելի պայմանագրին (http://sdfund.sci.am/):
Շահառուների այն խումբը, որոնց բաժին կընկնեն բնակարաններ, պարտավորվում են իրենց բնակարանի արժեքի 45 %-ը վճարել պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշված ժամկետներում չվճարելու դեպքում տվյալ պայմանագիրը միակողմանի չեղյալ կհամարվի:
|
|