ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամ
Science Development Foundation of NAS RA
Фонд развития науки НАН РА
ENG РУС
Մեր մասին Կանոնադրություն Ռազմավարություն Նորություններ Մեր բարերարները Հաշվետվություններ Ձեր առաջարկությունները Կապ մեզ հետ
Մեր մասին
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


      Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ» կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, գիտակրթական, սոցիալական, բարեգործական, բնապահպանական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2007թ. օգոստոսի 20-ին (գրանցման համար 222.160.00785, վկայականի համար 03Ա076995):

    
Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության
Գիտությունների ազգային ակադեմիան է, որը ստեղծվել է 1943թ.՝ Հայրենական
պատերազմի ծանր տարիներին: Դա պատահական չէր, քանի որ երկրի համար
ճակատագրական պահերին շատ ավելի հստակ են ընդգծվում տնտեսության այն
հիմնական բնագավառները, որոնք ապահովում են երկրի կայուն զարգացումը:


       Հայաստանը գիտության դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է, իսկ Ակադեմիայի պատմությունը երկրի ժողովրդական տնտեսության, սոցիալական և մշակութային ոլորտների, պաշպանունակության զարգացման գործում գիտության բոլոր ուղղությունների առաջատար դերի պատմությունն է:
      Անցած ավելի քան 60 տարիների ընթացքում զարգացվել են գիտական ուղղություններ, որոնք վերաբերում են հայ ժողովրդի, հայոց փիլիսոփայական մտքի, գրականության, գեղարվեստական մշակույթի պատմությանը, ազգային էկոնոմիկայի և նրա կառավարման հիմնահարցերին, աստղա‎‎ֆիզիկային, ռադիոֆիզիկային, բարձրջերմաստիճանային գերհաղորդականությանը, նանոտեխնոլոգիաներին և կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկային, լազերային ֆիզիկային, ին‎ֆորմացիոն տեխնոլոգիաներին և ին‎ֆորմատիկային, էներգետիկային, ուղեղի նեյրոէնդոկրին իմունային համակարգի կենսաքիմիային, շրջակա միջավայրի վրա բացասաբար ազդող գործոնների գնահատմանը և կանխմանը, Սևանա լճի բնական ռեսուրսների պահպանմանը, պղնձի և ոսկու կորզման նպատակով բակտերիական տարալվացման պրոցեսների բնութագրմանը և փորձարկմանը, հիդրոպոնիկական աճեցման կենսատեխնոլոգիաների մշակմանը, Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացմանը:
      Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված է, որ Ակադեմիան իրականացնում է հանրապետությունում հիմնարար հետազոտությունների համակարգումն ու փորձաքննությունը և կառավարության պաշտոնական խորհրդատուի գործառույթները:
      Հայոց եկեղեցին մշտապես հոգացել և հովանավորել է գիտությանը և մշակույթին: Միանգամայն օրինաչափ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսները ընտրվել են ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոսներ:
      Հայրենական գիտությունը այսօր զգում է սատարման կարիք: Պետական բյուջեից ստացվող ‎ֆ‎ինանսավորումը բավարար չէ գիտության միջազգային մակարդակը պահպանելու և զարգացնելու համար:
Ֆինանսավորման տարբեր աղբյուրներից օգտվելու նպատակով հիմնադրվեց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը»:


Մենք միշտ մեծ երախտագիտությամբ ենք հիշում այն կազմակերպությունների և առանձին
անձանց զգալի օգնությունը, որոնք հայկական գիտության համար ծանր ժամանակներում ակտիվ
մասնակցություն ունեցան բազմաթիվ ծրագրերի, այդ թվում նաև գիտնականների սոցիալական
պաշտպանվածության ապահովման ծրագրերի իրականացման հարցում: Հիմնադրամին օգնելը
հայրենանվեր գործունեություն է: Հայաստանի կայուն տնտեսական զարգացման երաշխիքը մտա-
վոր ներուժի օգտագործմամբ գիտելիքահենք տնտեսության ձևավորումն է: Ուստի ակնկալում ենք
բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատ անձանց աջակցությունը: Ներդրողները ամեն
տարվա վերջին կստանան հիմնադրամի ‎ֆինանսական հաշվետվությունը:



© 2008 sdfund.sci.am