Մեր բարերարները
|
|
|
|
ԱՐԱ ԱՄԲՐԱՀԱՄՅԱՆ |
|
|
Արա Աբրահամյանը ծնվել է 1957 թվականին, Հայաստանի Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում, բժիշկների ընտանիքում: Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՙՆեյրոն՚ արտադրական միավորումում և կարճ ժամանակահատվածում ինժեներից դարձել գլխավոր տնօրեն:
1989թ. - նշանակվել է ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության
նախարարության վարչության պետի տեղակալ:
1991թ.- գլխավորել է ՙԿՈՄԷՔՍ՚ ընկերությունը:
1993թ.- Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծվել է ՙՍոգլասիե՚ ՓԲԸ, որի
նախագահն է մինչ օրս:
1999թ.- արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր պատվոգրի:
2000թ.- հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար
պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր՝
Ս. Գրիգոր Լուսավորչի նշանով:
2000թ.- Աբրահամյանի նախաձեռնությամբ Ռուսաստանում կազմավորվել
ու սկսել է գործել Ռուսաստանի հայերի միությունը: Աբրահամյանի
նախաձեռնությամբ ավանդաբար ամեն տարի Հայաստան և Արցախ
են այցելում ռուսաստանցի գործարարներ` առևտրա-տնտեսական
կապերի ակտիվացման, ԱՊՀ շրջանակներում ինտեգրման
խորացման նպատակով:
2001թ. - Ռուսաստանի դաշնությունում քաղաքացիական
հասարակության ամրապնդման համար Ա. Աբրահամյանը
արժանացել է ՙՏարվա մարդ՚ ազգային պարգևին:
2001թ.- Աբրահամյանի միջոցներով Երևանում գործում է ՙԱրշավիր և
Պայծառ Աբրահամյանների՚ բարեգործական ճաշարանը` 250
թոշակառուների համար: Աբրահամյանի հովանավորությամբ
Երևանում ձեռք են բերվել երկու շենքեր` 130 բնակարանով, որոնք
անհատույց տրվել են այդ բնակարաններում ապրող
փախստականներին:
2002թ. - Աբրահամյանին շնորհել են Բարեկամության շքանշան, ապա նաև
քաղաքակրթությունների երկխոսության զարգացման հարցերով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙԲարի կամքի դեսպան՚ կոչում:
2003թ.- Աբրահամյանի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել
Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարը`
սկիզբ դնելով ազգային շահերի շուրջը հայության ջանքերի
համախմբմանն ուղղված գործունեությանը: Համագումարը
Կոնգրեսի նախագահ է ընտրել Արա Աբրահամյանին:
2004թ.- Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է
ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով:
2005թ.- արժանացել է ՙՏարվա մարդ՚ ազգային պարգևին՝ միջազգային
քաղաքականության ոլորտում:
2007թ.- ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՙԳիտության
զարգացման հիմնադրամի՚ համանախագահ և ֆինանսական
աջակցություն է ցուցաբերել հիմնադրամին:
Իր հայրենի գյուղ Մալիշկայում Արա Աբրահամյանը կառուցել է Ս. Աննայի հայկական եկեղեցին և Ռուս-հայկական բարեկամության թանգարան: Մալիշկայում Աբրահամյանի միջոցների հաշվին կառուցվել է դպրոց` հագեցած կահավորանքով ու կրթական գործընթացի համար անհրաժեշտ պարագաներով: Այդպիսի մեկ այլ դպրոցի շինարարություն է սկսված նաև Ստեփանակերտում:
ՌՀՄ, ՀՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Աբրահամյանը մեծ ուշադրություն է դարձնում կրթության խնդիրներին, միջազգային և միջկրոնական խաղաղության ու համաձայնության ամրապնդմանը: Առանձնահատուկ է վերաբերմունքը կրթության ոլորտին, հատկապես Ռուսաստանի հայկական համայնքներում հայերեն լեզվով կրթության ու հայության ինքնության պահպանման հարցերին:
Արա Աբրահամյանը բազմիցս մասնակցել է մարդասիրական ակցիաների, պատրաստակամություն հայտնել օժանդակելու դժբախտության մեջ հայտնվածներին: Աբրահամյանի անմիջական միջամտությամբ ազատվեցին Հասարակածային Գվինեայում գերության մեջ հայտնված հայ օդաչուները և Նիգերիայի բանտում հայտնված ռուս նավաստիները:
Ռուսաստանի քաղաքացի է, ամուսնացած է, ունի երեք երեխա:
|
|
|
|
|
|
|
|
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ |
|
|
Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:
1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996 թ. բազկամարտի աշխարհի եւ 1998 թ. Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: Պարգեւատրվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշանով (2002 թ.) եւ Մովսես Խորենացու մեդալով (2003 թ.):
1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992 թթ.` ՙԱրմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996 թ.՝ Աբովյանի ՙԿոտայք՚ գարեջրի, 1997 թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների ՙMEK՚ ցանց, 1998 թ.՝ ՙԱվիասերվիս՚ բաժնետիրական ընկերություն, ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ՙԱվիասնունդ՚ ձեռնարկություն, 1999-2002 թթ.՝ ՙՄուլտի Լեոն՚ բենզագազալցակայանների ցանց, 2002 թ.՝ ՙՄուլտի Սթոուն՚ քարի արդյունաբերական մշակման ընկերություն, ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003 թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված ՙՄուլտի Գրուպ՚ բազմաճյուղ կոնցեռնի նախագահն է:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 42 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի վեց երեխա:
|
|
|
|
|