Ռազմավարություն
|
|
|
|
Գիտության Զարգացման Հիմնադրամի (ԳԶՀ) ռազմավարական ծրագիրը
Հիմնադրամի անընդհատ նորացվող ինտերնետային կայքում պարզաբանել հիմնադրամի նպատակները և առաքելությունները դրանց մասին հրատարակել տեղեկատվական գրքույկներ: Զբաղվել այդ տեղեկատվության լայն տարածմամբ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում:
Ռազմավարական ծրագրում ընդգրկված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի:
I խումբ: Ֆինանսական աջակցում գիտական և գիտատեխնիկական ծրագրերին:
Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղվածությունը արտահայտված է կանոնադրության II-րդ հոդվածում: Բնականաբար, հիմնական գործառույթը 1-ին կետն է, որտեղ ասված է. աջակցել գիտական հետազոտությունների իրականացմանը, ֆինանսավորելով կարևորագույն գիտական և գիտատեխնիկական այն ծրագրերը, որոնք համապատասխանում են գերակա ուղղություններին: Այս հարցում համագործակցել ԳԱԱ բաժանմունքների հետ:
Հետազոտողների կողմից առաջարկված մեծ քանակի ծրագրերից ընտրել այն ծրագրերը, որոնք առաջին հերթին կարելի է հնարավորին չափ արագ կոմերցիալիզացիայի ենթարկել՝ ներդրված գումարները ետ ստանալու ակնկալիքով: Ընտրության այս կանոնի դեմոկրատական մոտեցումները ապահովելու նպատակով անհրաժեշտ է ծրագրերը ենթարկել փորձաքննության:
Փորձաքննության նման ինստիտուտ հանրապետությունում ներկայումս չի իրականացվում: Այդ նպատակով առայժմ սեփական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մշակել փորձաքննական նոր համակարգ՝ հանրապետության առաջատար գիտնականների ուժերով և դրանում ներգրավել նաև արտերկրի առաջավոր գիտական կենտրոնների հայտնի գիտական դպրոցների ներկայացուցիչներին: Այս գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել հանրապետության առաջատար գիտնականների բանկ, որից ընտրել ապագա փորձագետներին, կազմակերպել նրանց համար ուսուցում՝ փորձաքննության միջազգային փորձի հիման վրա: Փորձագետները ուսուցման ընթացքում կծանոթանան միջազգային փորձի հետ, միևնույն ժամանակ հանրապետության օրենսդրության, իրավական ակտերի, պետական ստանդարտների և այլ տեղեկատվության հետ, ինչը անհրաժեշտ կլինի նրանց ապագա գործունեության համար:
Ժամանակի ընթացքում, երբ տեղական փորձագիտական դպրոցը կամրանա և կկազմավորվի, արտերկրի փորձագետների թիվը աստիճանաբար կկրճատվի:
Երկու տարվա ընթացքում այս ոլորտում կլինի հասնել հաստատուն վիճակի և ունենալ գիտության ողջ սպեկտրի փորձաքննություն անցկացնող փորձագիտական համակարգ:
Հաստատել կապեր միջազգային կազմակերպությունների, միջազգային ծրագրերի և հիմնադրամների հետ երկու նպատակով՝
ա﴿անմիջականորեն նրանցից դրամաշնորհներ ստանալու նպատակով
բ ﴿վերը նշված կազմակերպությունների հետ համագործակցություն գտնելու և գործընկերային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Մասնավորապես, հաշվի առնելով Ռուսաստանի դաշնության ՙՀիմնարար հետազոտությունների ռուսական հիմնադրամի՚ հետ պայմանավորվածությունը, 2008թ. համար նախատեսել 20-25 գիտական համատեղ ծրագրերի իրականացում:
Կազմել հատուկ ծրագրեր և դրամաշնորհներ երիտասարդների գիտական հետազոտությունները խրախուսելու նպատակով:
Սերտացնել կապերը սփյուռքի հայ գիտնականների հետ, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ: Ստեղծել հայ գիտնականների բանկ:
Համագործակցելով հանրապետության համապատասխան կազմակերպությունների հետ պարզել հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա գիտական հիմնահարցերի ցանկը՝ ՀՀ ԳԱԱ համակարգում նրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով:
Աջակցել համակարգի գիտական կազմակերպություններում ստացված արդյունքների ներդրմանը:
Առանձին գումարներ նախատեսել հայագիտության հրատապ հիմնահարցերի լուծման նպատակով:
Դպրոցներում և ԲՈՒՀ-երում սովորող շնորհաշատ աշակերտներին և ուսանողներին՝ հովանավորել և ցուցաբերել ֆինանսական օգնություն գիտության հետ կապելու նպատակով: Հիմնել հայտնի և ճանաչված հայազգի գործիչների, բարերարների անունները կրող կրթաթոշակներ:
II խումբ: Կոմերցիալիզացիայի և ֆինանսների հայթայթման խնդիրներ:
Ամենաակտիվ կերպով մասնակցել հանրապետությունում տարվող ներդրումային, վենչուրային և ինովացիոն քաղաքականության իրականացմանը՝ հիմնադրամի գումարները նշված գործընթացներում ճիշտ ուղղությամբ ներդնելու նպատակով:
Համակողմանի վերլուծությունների արդյունքում հանրապետության գիտության գերակա ուղղությունների շրջանակներում ԳԱԱ համակարգում տարվող հետազոտությունների հիման վրա ստեղծել բիզնես ծրագրեր և դրանք առաջարկել ՀՀ կառավարությանը և միջազգային շահագրգիռ կառույցներին:
Առանձնակի ուշադրություն դարձնել համաակադեմիական կառույցներին:
Որպես մասնավոր օրինակ՝
1. Սստեղծել եզակի և թանկարժեք գիտական սարքավորումներով զինված գիտական կենտրոններ, որոնք պետք է ցածր վարձավճարով սպասարկեն գիտական հետազոտություններին:
2. Ստեղծել ԳԱԱ համակարգի համար գիտական սարքաշինության մեկ ընդհանուր կենտրոն, որը տեղադրված կլինի ԳԱԱ ինստիտուտներից որևէ մեկի մեխանիկական արտադրամասում: Կենտրոնը պետք է զինված լինի մեխանիկական, քիմիական և այլ մշակումների համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով: Նման կենտրոնը կարող է կատարել ոչ միայն ԳԱԱ ինստիտուտների պատվերները: Ինչպես ցույց է տալիս այսօրվա փորձը նման տիպի արտադրությունները այսօր բավական շահութաբեր ձևով գործում են հանրապետության տնտեսության մեջ:
3. Բացել ՙՄտավորականների ակումբ՚, որտեղ մտավորականության լայն խավի ներկայացուցիչները կարող են հանդիպել, անցկացնել քննարկումներ և այլն: Ուսումնասիրել այլ երկրների փորձը և դրա հիման վրա մշակել ակումբի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները:
4. Իրականացնել հրատարակչական գործունեություն:
5. Ստեղծել գիտաուսումնական կենտրոններ:
6. Կազմակերպել և անցկացնել հեռուստատեսային մարաթոններ, բարեգործական ճաշկերույթներ:
7. ԳԱԱ համակարգի աշխատողների առողջական վիճակը պատշաճ մակարդակով պահպանելու նպատակով ստեղծել բժշկական և կլինիկական սպասարկման ախտորոշման կենտրոն: Նման կենտրոնի աշխատանքը կարող է լինել շահավետ, եթե այն սպասարկի նաև ոչ ակադեմիական շրջանակներին:
|
|
|